
Ճամբարակ քաղաքում Արման Սեւանյան անունով քաղաքացին, ով կասկածելի ակտիվություն է դրսեւորում եւ ազատ ելումուտ է անում կամ ընտրատեղամասից ընտրատեղամաս է արագ տեղափոխվում, պարզվում է «հետաքրքիր» անցյալ ունի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա ամիսներ առաջ վիճաբանության է մասնակցել, անգամ քրեական գործ է հարուցվել: Այդ քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության կողմից բերման է ենթարկվել: Իսկ թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, առաջիկայում կներկայացնենք: