
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Ճամբարակի 20/24 ընտրատեղամասում քվեարկությունն ընթանում է շատ թույլ լուսավորության պայմաններում։
Հանձնաժողովի նախագահը փորձում է լուսավորության հարցը լուծել։ Դեռևս ելքեր չեն գտնվել։
Քիչ անց տարածքում ավելի մութ կլինի, և թե ինչպես է հնարավոր այս պայմաններում արդար քվեարկություն ապահովել, դժվար է ասել։