
Քիչ առաջ արտառոց դեպք տեղի ունեցավ Ճամբարակի 20/24 ընտրական տեղամասում։ Քվեարկության եկած քաղաքացին` Սամվել Քոչարյանը, անցավ քվեարկության բոլոր փուլերը, հասավ քվեախցիկին ու նեղացած հետ գնաց։ Բանն այն է, որ քաղաքացին հարցրեց, թե ինչպես պետք է քվեարկի։ Համձնաժողովի նախագհը նրան բացատրեց ընթացքը։ Սակայն ինչ որ անհասկանալի բան վրդովվեցրեց քաղաքացուն, և նա նեղացած դուրս եկավ` թողնելով քվեաթերթիկները, կտրոնն ու ծրարը։
Հանձնոժողովի նախագահը որոշեց առանձին տեղում դնել թերթիկները և սպասել քաղաքացու վերադարձին։
Եթե նա հետ չգա, այն կմարվի։