
ArmLur.am-ի թղթակիցը նկատեց, որ Սեւանի 20/07 ընտրատեղամասի մուտքի մոտ աթոռին նստած մի երիտասարդ տղա կա, ով քաղաքացիներին հայացքով ուղեկցում է դեպի քվեախցիկ: Մեր թղթակիցը մոտեցել է եւ տվյալ քաղաքացուց հետաքրքրվել` ով է եւ ինչ է անում այդտեղ:
Սակայն ArmLur.am-ի թղթակցի հարցին ի պատասխան խորհրդավոր երիտասարդը արձագանքել է`նշելով. «Աստվածն եմ եւ հյուրերին եմ ընդունում»: Ի դեպ, պարզվեց, որ երիտասարդը ոչ վստահված անձ է եւ ոչ էլ` դիտորդ: Սակայն որոշ ժամանակ անց մեզ հայտնի դարձավ, որ երիտասարդը դպրոցի պահակի որդին է: