
Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում 15/38 տեղամասում 70 MM 222 պետհամարանիշի Տոյոտա մակնիշի ավտոմեքենան պարբերաբար գտնվել է տեղամասի բակում, որի շուրջ հավաքված են եղել երիտասարդներ։ Այս մասին հայտնում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը:
Ոստիկանությունը նրանց մի քանի անգամ հեռացրել է, սակայն նրանք կրկին վերադարձել են։ «Անկախ դիտորդը» ահազանգել է ՀՀ Ոստիկանության շտաբի թեժ գիծ։