Ինչպես հայտնի է՝ ընտրությունների նախնական արդյունքներով, «Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.43 %, ԲՀԿ-ն՝ 8.27 % «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%: ՀՀԿ-ն ստացել է 4,70 տոկոս ձայն: Եվ հետաքրքիր է, որ կան ընտրատարածքներ, որտեղ ՀՀԿ-ն ավելի շատ ձայն է ստացել, քան ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն: Ներկայացնում ենք համեմատություն:
թիվ 1 ընտրատարածք (Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն)
ՀՀԿ` 6745 ձայն, ԲՀԿ` 5522 ձայն
թիվ 2 ընտրատարածք (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն)
ՀՀԿ` 8367 ձայն, ԼՀԿ` 7698 ձայն, ԲՀԿ` 4412 ձայն
թիվ 4 ընտրատարածք (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն)
ՀՀԿ` 6252 ձայն, ԲՀԿ` 5446
թիվ 5 ընտրատարածք` Արարատի մարզ
ՀՀԿ` 7148 ձայն, ԼՀԿ` 4368 ձայն: