ԵԱՏՄ անդամ երկրներ ՀՀ-ից արտահանումը աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ընդհանուր տեսակարար կշռում 26.9 տոկոսը կազմում է ԵԱՏՄ անդամ երկրների հետ առեւտուրը: Armlur.am-ը Վիճակագրական կոմիտեից պարզեց, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ն իրականացրել է 1 մլրդ 620.5 մլն դոլարի առեւտուր: Այս գումարի առյուծի բաժինը՝ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության 26 տոկոսը ՌԴ-ի հետ առեւտուրն է, իսկ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի հետ ՀՀ առեւտուրը 0.7-0.2 տոկոս է:

Այս տարվա տասը ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրներ ՀՀ-ից արտահանումը աճել է 22.6 տոկոսով, եւ կրկին՝ հիմնականում աճել է դեպի ՌԴ արտահանումները՝ 567.9 մլն դոլար, իսկ այնտեղից ներկրումներն աճել են 11.3 տոկոսով, եւ 1 մլրդ դոլարի ապրանք է ներկրվել այդ երկրից: ԵՄ-ի հետ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմում է ընդհանուրի 25.4 տոկոսը՝ ԵՄ-ի հետ այս տարի իրականացվել է 1.5 մլրդ դոլարի առեւտուր: Արտահանումն աճել է 15.6 տոկոսով,այնտեղից ներկրումները՝ 36.4 տոկոսով:




Լրահոս