«Ազատ հայրենիք» կուսակցության շնորհավորական ուղերձը «Իմ քայլը» դաշինքին՝ ԱԺ ընտրություններում համոզիչ հաղթանակ արձանագրելու կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ հայրենիք» կուսակցությունը շնորհավորում է ՀՀ քաղաքացիներին և իշխանություններին՝ դեկտեմբերի 9-ին միջազգային չափանիշներին համապատասխան, ազատ և օրինական արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և կայացման կապակցությամբ, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքին և այդ քաղաքական ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ համոզիչ հաղթանակ արձանագրելու առթիվ:

Այդ են վկայում այս օրերին ՀՀ-ում գտնվող ինչպես միջազգային հեղինակավոր դիտորդական առաքելությունների, այնպես էլ մեր կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավորների տեսակետները:

Այս ընտրությունները կարևոր քայլ էին ՀՀ պետականության ամրապնդման ճանապարհին և մեկ անգամ ևս վերահաստատեցին ՀՀ իշխանությունների՝ ժողովրդավարական բարեփոխումներին հավատարիմ լինելու կամքը:

Համոզված ենք, որ նորընտիր Ազգային ժողովը կնպաստի արհեստավարժ կառավարության ձևավորմանը և նոր որակ կհաղորդի օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Վստահ ենք, որ համազգային օրակարգի հարցերը մշտապես կգտնվեն ՀՀ Օրենսդիր մարմնի աշխատանքի տիրույթում՝ ի շահ և ի բարօրություն հայկական երկու պետականությունների և աշխարհասփյուռ հայության:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամլո ծառայություն




Լրահոս