ՀՀ Ազգային ժողովի 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` դեկտեմբերի 9-ին, ժամը 08:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում գրանցվել է ընդհանուր 296 հաղորդում (Երևանում՝ 81, մարզերում՝ 215), որից 134-ը` հանցագործությունների մասին, իսկ 162-ը` հանցագործության հատկանիշներ առերևույթ չպարունակող, սակայն ստուգման ենթակա այլ տեղեկություններ:
Հանցագործության մասին 134 հաղորդումներից 23-ն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, 2-ը դատախազություն՝ ընթացքը որոշելու համար, 9-ը` ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներ, իսկ մնացած 100 դեպքերով ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվում են նյութեր:
Ստուգման ենթակա 162 տեղեկություններից 1-ն անհիմն լինելու պատճառաբանությամբ թողնվել է անհետևանք, 3-ն ուղարկվել է դատախազություն՝ ընթացքը որոշելու համար, իսկ 158-ով դեռևս կատարվում են ստուգումներ: