Գորիսում այժմ հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է Գորիս քաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` այս քաղաքի բնակիչներին հասանելի դարձավ 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ:Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Գորիսի բնակիչներին մատուցել 20 անգամ ավելի բարձր արագությամբ ֆիքսված ինտերնետ, քան նախկինում:

«Ինտերնետի նոր տեխնոլոգիան, որը հասանելի է դարձել Գորիսում, գերազանցում է նախկինում գործող ADSL տեխնոլոգիանև ապահովում մի քանի անգամ բարձր արագություն. փաստացի այն հասնում է օպտիկական ինտերնետի արագությանը: Բաժանորդը պետք է միայն միացնի հեռախոսային գիծը մոդեմին և վայելի գերարագ ինտերնետի հնարավորությունները: Beeline-ըշարունակում է ենթակառուցվածքի արդիականացումը` դարձնելով ծառայությունները պարզ և հարմար,, – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline ինտերնետին միանալու դեպքում, մասնավորապես, բաժանորդագրվելով Combo մարզային ծառայությունների փաթեթին բաժանորդները կստանան բջջային կապ, ֆիքսված ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և նորագույն BeeTV հեռուստատեսություն՝ամսական ընդամենը 7990 դրամով: Բացի այդ, COMBO բաժանորդները հզոր TV ընդունիչներով կկարողանան դիտել իրենց տարածաշրջանում հասանելի հանրային բոլոր հեռուստաալիքները՝ առանց որևէ հավելյալ սարքի, ինչպես նաև YouTube՝ անկախ հեռուստացույցի մոդելից: Ավելին, բաժանորդներըկարող են դիտել BeeTV հեռուստատեսությունն ամենուր՝ ներբեռնելով բջջային հավելվածն iOS կամ Android համակարգերի համար: Հավելվածը համալրվել է հարուստ տեսադարանով, հեռուստաալիքների գնման, մինչև 7 օր catch-up, հաղորդումների հիշեցման և բազմաթիվ այլ հնարավորություններով:Այդ ամենը հասանելի է Beeline-ի գործող և նոր բաժանորդների համար:




Լրահոս