Որ ուժը որ տարածքից քանի պատգամավոր կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի են նախնական տվյալներ, որից պարզ է դառնում, թե խորհրդարան անցած ուժերից որ մեկը որ ընտրատարածքից քանի պատգամավոր կունենա: Ըստ նախնական հաշվարկների, «Իմ քայլը» դաշինքը ազգային փոքրամասնությունների հետ միասին կունենա 88 պատգամավոր, որից 42-ը կլինի վարկանիշային ընտրակարգով , 42-ը` ցուցակով: ԲՀԿ-ն կունենա 26 պատգամավոր, որից 13-ը վարկանիշային, 13-ը ցուցակ, ԼՀԿ-ն էլ 18 պատգամավոր` 9, 9 հարաբերակցությամբ:

Ըստ այդմ, «Իմ քայլը» դաշինքը 4-ական պատգամավոր կունենա թիվ 2, թիվ 3 ընտրատարածքներից, Արարատի , Լոռու և Կոտայքի մարզերից: 3-ական պատգամավոր կլինի թիվ 1, թիվ 4 ընտրատարածքներից, Արմավիրից, Գեղարքունիքից, Շիրակից, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից, իսկ ահա Տավուշի մարզից 2 պատգամավոր:

ԲՀԿ-ն ռեյտինգային կարգով պատգամավոր չի ունենա Երևանի 2-րդ, 3-րդ և 4-րդ ընտրատարածքներից, Տավուշի մարզից, 3 պատգամավոր Կոտայքից, 2-ական պատգամավոր Արմավիրից և Շիրակից, իսկ մյուս տեղերից էլ 1 պատգամավոր:

Իսկ ԼՀԿ-ն պատգամավոր չի ունենա Արարատից, Արագածոտնից, Կոտայքից, Սյունիքից և Տավուշից, Լոռուց կունենա 2 պատգամավոր, իսկ մյուս վայրերից` 1:




Լրահոս