
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը գոհունակությամբ փաստում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ, թափանցիկ ընթացքը և շնորհավորում է ՞Իմ քայլը՞ դաշինքին և Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան կուսակցություններին:
Գտնում ենք, որ այս ընտրություններով այլևս հիմք է դրվում օրինական, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորությանը:
Տարիներ շարունակ մեր կուսակցությունը պնդել է, որ մինչև երեք նախագահների դարաշրջանը չավարտվի, հնարավոր չի լինի կազմաքանդել օլիգարխիկ, մենաշնորհային, սոցիալական արդարությունը ոտնահարած համակարգը:
Եկել է դրա ժամանակը:
Մաղթում ենք Նիկոլ Փաշինյանին վճռականություն, սկզբունքայնություն՝ իրականացնելու այդ առաքելությունը, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի երկիրը ժամանակակից պահանջներին համապատասխան զարգացման ճանապարհ դուրս բերել:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն