Ինչպես հայտնի է` արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, խորհրդարան են անցնելու երեք ուժ` Իմ քայլը դաշինքը, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն: Իհարկե, «Իմ քայլ»-ը դաշինքի առաջատար լինելն անհերքելի է, սակայն հետաքրքիր է, որ կան ուժեր, որոնք մի քանի ընտրատարածքներում ավելի շատ ձայներ ունեն, քան օրինակ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն:
Օրինակ, թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանները, ՀՀԿ-ն ավելի շատ ձայն է ստացել, քան ԲՀԿ-ն և ԼՀԿ:
ՀՀԿ` 8367 ձայն,
ԼՀԿ` 7671 ձայն,
ԲՀԿ` 4412 ձայն:
Թիվ 3 ընտրատարածքում (Մալաթիա Սեվաստիա և Շենգավիթ) ԼՀԿ-ն հավաքել է 7679 ձայն, իսկ ԲՀԿ-ն` 3370 ձայն: Այստեղ նույնիսկ ՀՀԿ-ն է ԲՀԿ-ից շատ ձայն ստացել` 4548 ձայն: Արագածոտնի մարզում ՀՅԴ-ն մոտ 300 ձայնով է հետ մնացել ԼՀԿ-ից:
ՀՅԴ` 3855 ձայն,
ԼՀԿ` 4085 ձայն:
Իսկ ահա Գեղարքունիքի մարզում ՀՅԴ-ն ավելի շատ ձայն է ստացել, քան ԼՀԿ-ն:
ՀՅԴ` 6779 ձայն,
ԼՀԿ` 4556 ձայն:
Թիվ 12 ընտրատարածքում` Սյունիք և Վայոց ձորի մարզեր, ՀՅԴ-ն կրկին ԼՀԿ-ից ավելի ձայներ է ունեցել:
ՀՅԴ` 4242 ձայն,
ԼՀԿ` 4186 ձայն:
Չնայած ընդհանուր արդյունքներով ՀՀԿ-ն ձայներով ավելի է ՀՅԴ-ից, բայց օրինակ Շիրակի մարզում ՀՅԴ-ն ստացել է 6683 ձայն, ՀՀԿ-ն` 3029 ձայն, Գեղարքունիքի մարզում ՀՅԴ-ն ստացել էր 6779 ձայն, ՀՀԿ-ն` 2655 ձայն, Արմավիրի մարզում ՀՅԴ-ն` 4049 ձայն, ՀՀԿ-ն` 2655 ձայն:
Իսկ Արարատի մարզում էլ ՀՀԿ-ն շատ ձայներ է ստացել ԼՀԿ-ից:
ՀՀԿ` 7148 ձայն,
ԼՀԿ` 4368 ձայն:
Եղել են նաև ընտրատարածքներ, որտեղ ԼՀԿ-ն ավելի շատ ձայն է ստացել ԲՀԿ-ից: Թիվ 4 ընտրատարածք.
ԼՀԿ` 7294 ձայն,
ԲՀԿ` 6446 ձայն:
Թիվ 3 ընտրատարածք
ԼՀԿ` 7679 ձայն,
ԲՀԿ` 3370 ձայն:
Թիվ 2 ընտրատարածք`
ՀՅԴ` 7671 ձայն,
ԲՀԿ` 4412 ձայն:
Թիվ 1 ընտրատարածք`
ՀՅԴ` 7698 ձայն,
ԲՀԿ` 5522 ձայն: