
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բեռլինում ավարտել են հանդիպումը, որը տևել է ավելի քան մեկ ժամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը տեղեկացրել է, որ ուշադրության կենտրոնում են եղել Brexit-ի շուրջ հետագա քայլերը:
«Կանցլերը վարչապետի հետ բանակցություններ է վարում Brexit-ի շուրջ հետագա քայլերի ուղղությամբ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է նա: Զայբերգը հիշեցրել է, որ այդ թեման կքննարկվի նաև առաջիկա հինգշաբթի՝ Եվրոպական միության գագաթնաժողովի ընթացքում: