
Այսօր ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել է հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանին: Հանդիպման ընթացքում Լիլիթ Մակունցը խնդրել է Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը:
Ռեժիսորի հացադուլի պատճառը «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագիծն է, որը պետք է 2019 թվականի փետրվարին մեծ էկրան բարձրանար, սակայն նախագիծը չի կայացել։ Արդեն 9-րդ օրն է, ինչ շարունակվում է ռեժիսորի հացադուլը: