Հայաստանում գնաճը շարունակվում է: Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին գնաճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2.6 տոկոս: Իսկ ահա միայն նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1 տոկոս գնաճ, ինչը պայմանավորված է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 2.1 տոկոս թանկացմամբ:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը սեզոնային կամ նախատոնական թանկացումների տենդենց դեռեւս չի տեսնում: Ըստ տնտեսագետի` փորձը ցույց է տալիս, որ դեկտեմբերի երկրորդ կեսից է սկսում ամանորյա վազվզոցը, երբ գերպահանջարկը բերում է գների աճի:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: