
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովը գլխավորելու է պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը, իսկ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կընտրվի Հովհաննես Իգիթյանը:
Վերջինս խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին՝ այդ պաշտոնին հրաժարական տալով 1998թ.»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: