
Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, մարզերից մեկում 26-ամյա Վարդան Շահնազարյանն ինքնասպանության փորձ է արել։ Այս մասին հայտնում է shamchyan.com-ը նշելով, որ նա ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Վարդան Շահնազարյանը նույն օրը, ժամը 16։40-ի սահմանում իրենց տանը 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել։
Նրա բնակության վայր մեկնելով՝ ոստիկանները տանը հայտնաբերել են հրացանը, իսկ կատարվածի մասին էլ ոստիկաններին և քննիչներին արդեն բացատրություն են տվել Վ. Շահնազարյանի հարազատները։