ՀՀ կառավարության` աջ ղեկով մեքենաների վերաբերյալ կայացրած որոշումը խիստ զայրացրել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին: Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 6-ից աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան կարող են ներկրվել մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը: Ընդ որում, ներմուծողը պետք է 6-ամսյա ժամկետում աջակողմյան ղեկային համակարգը փոխարինի ձախակողմյանով: Դրանից հետո միայն նա կարող է ավտոմեքենան մաքսազերծել, ՀՀ ոստիկանությունում հաշվառել եւ շահագործել:
Սակայն նախաձեռնության անդամները իրենց հերթին պնդում են, որ կառավարությունը այս որոշումը ընդունել է առանց համաձայնեցնելու, քննարկելու իրենց հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանք տեսակետ հայտնեցին, որ մեքենայի ղեկը փոխելու դեպքում տարիներ անց վարելու համար այն կդառնա վտանգավոր: Ըստ նախաձեռնության անդամների` եթե գործող իշխանությունը չփոխի իր կայացրած որոշումը, ապա նրանք կսկսեն իրենց բողոքի ակցիաները եւ կփակեն հայ-վրացական սահմանը: Նշենք, որ այս պահին «Բագրատաշեն» անցակետի մոտ ավելի քան 400 մեքենա կա կայանված:
Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարորդներն այսօր 17:30-18:00-ն ընկած ժամանակահատվածումպատրաստվում են հավաքվել վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատան դիմաց և բարձրացնել իրենց դժգոհությունները: