Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողներն այս ընթացքում աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ են ստանում: Ըստ այդմ, դեկտեմբերի 24-ից նրանք այլեւս չեն համարվի գործարանի աշխատող: Բայց չնայած սրան` գործարանի աշխատողները հույս ունեն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը ի վերջո լուծում կտա այս հարցին:
Մյուս կողմից` Թեղուտի հանքավայրի աշխատողներն են անհամբեր սպասում աշխատանքի հրավերի ծանուցմունների: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռուսաստանյան բանկը, որտեղ հանքավայրը գրավադրված է, նոր տնօրեն է գտել: Հանքավայրի աշխատողների խոսքերով` այն կվերագործարկվի ամիսուկեսից: