
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, հրապարակեց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Դատարանը որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը` 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Գրիգորյանին: