ՀՀԿ-ի մասին այլևս ոչ մի խոսք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը հիմնականում ընթացավ Իմ քայլը դաշինքի եւ ՀՀԿ-ի միջեւ հակամարտությամբ: Սակայն ՀՀԿ-ի` խորհրդարան չանցնելուց հետո իշխող դաշինքը կարծես թե մոռացել է տվյալ կուսակցության գոյության մասին: Նկատենք, որ ընտրություններից հետո Իմ քայլը քաղաքական թիմի անդամները չեն էլ անդրադառնում այդ կուսակցությանը եւ նրանց էջը համարում են փակված: Այս մասին են վկայում նաեւ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար, ՔՊ անդամ, «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի պատասխանները. նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ նույնիսկ մի բառ խոսել ՀՀԿ-ի մասին: ՈՒ ստացվում է` նախկին իշխանություններն, ըստ էության, համակերպվելու են առաջիկա հինգ տարիներին արտախորհրդարանական ընդդիմություն լինելու մտքի հետ, մանավանդ, որ չեն պատրաստվում բողոքարկել դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս