
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը խնդրեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին արվեստագետների հանդիպումներ կազմակերպել ոչ միայն դպրոցականների, այլեւ զինվորների հետ: Ի պատասխան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նկատեց․ «Տարիներ առաջ կար այսպիսի ընկալում, որ ջութակը, օրինակ՝ ցածրացնում է մարդու մարտունակությունը, ոչ թե բարձրացնում: Մենք, իհարկե, հակառակ կարծիքին ենք։ Զինված ուժերի դեպքում դհոլի կոմպոնենտը ավելի շատ կլինի»- հավելեց նա։
Իր հերթին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն էլ նկատեց, թե մշակույթը պետք է նաև կալանավայրեր տանել և դա շատ դրական ազդեցություն կունենա: