
Կառավարության այսօրվա նիստում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ամփոփելուց և արդյունքների մասին խոսելուց հետո վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման և արդիականացման մասին։
«Հաջորդ խնդիրը զինված ուժերի մարտունակության բարձրացմանն է առնչվում: Ասել եմ, որ հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է ի վիճակի լինենք ներդնել շուրջ 2,5 միլիարդ դոլար: Այդ միջոցները գտնելու համար պետք է լրջագույն աշխատանքներ տանեք: Խոսքը հավելյալ միջոցների ներդրման մասին է»,- նկատեց նա։
Փաշինյանը կարևորեց նաև բարձրացնել բարձրագույն կրթության որակի բարձրացումը և որ այն իրականությունից կտրված չլինի եւ համապատասխան լինի երկրի տնտեսական վիճակին: