ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թող էսօրվանից վեշերը հավաքեն, գնան». ինչն է զայրացրել Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում երկար քննարկում տեղի ունեցավ ծրագրերի իրականացման գրասենյակների օպտիմալացման հարցի շուրջ:Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանուղազյանը կառավարության նիստում նշեց, որ վերանայում են զանազան ԾԻԳ-երի, հիմնադրամների գործունեության արդյունավետության հարցը:

«Վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարի: Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը դարձրել են ծիգիզմի, հիմնադրամիզմի եւ պոակիզմի տրամաբանությամբ, եւ ամեն անգամ, երբ որ բանը գալիս ա հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք ա քննարկենք: Ոչ մի բան չպետք ա քննարկենք, էդ ինչ ա ԾԻԳ-ը, էդ պադավատներ են, ատկատներ են, կոռուպցիա ա, ամենամեծ օջախները կոռուպցիայի, գնացեք մտեք ցանկացած ոլորտ, եւ հեսա հերթով կբացահայտվեն դրանք:

Հետո ասում են՝ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք, ո՞նց բարձրացնենք, երբ որ կան պետական կառավարման համակարգեր, երբ որ մարդիկ ստանում են բոլորից տասը անգամ բարձր աշխատավարձ, ինչ ա իրանք արտոնյալներ են: Ես ասում եմ՝ էս հարցով կայացվել է քաղաքական որոշում: Այն պաշտոնյաները, որ պարզվի՝ հանձանարականները չեն կատարել, էսօրվանից իրենց վեշերը հավաքեն ու գնան իրենց գործին, շատ հստակ եմ ասում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս