ԼՀԿ հիմնական թեկնածուների ձայները զգալի նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պատգամավորների թեկնածուների ստացած ձայները հետաքրքիր են ընդամենը մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում նույն մարդկանց ստացած ձայների հետ համեմատության մեջ: Եվ հիմնականում, բացի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուներից, մյուս ուժերի ներկայացուցիչ թեկնածուների ձայներն էապես նվազել են:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ, օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որ նախորդ ընտրություններում առաջադրված հայրենի Լոռու մարզում ստացել էր 6136 ձայն, այս տարի առաջադրված լինելով Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3-րդ ընտրատարածքում` ստացել է 4450 ձայն:

Իսկ Մանե Թանդիլյանը նախորդ տարի առաջադրված էր թիվ 1 ընտրատարածքում եւ ստացել էր 5110 ձայն, իսկ այս տարի նա առաջադրված էր թիվ 4 ընտրատարածքում եւ ստացել է 3636 ձայն: Չնայած Գեւորգ Գորգիսյանը չի փոխել իր ընտրատարածքը, սակայն ձայների կտրուկ նվազում է ունեցել: Նախորդ տարի նա թիվ 2 ընտրատարածքում ստացել էր 3168 ձայն, այս տարի` 1672 ձայն:




Լրահոս