Որքան ձայն են ստացել ցուցակներում ընդգրկված լրագրողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերի ցուցակները տարբերվում էին նաև դրանց ներսում լրագրողների, լրատվամիջոցների ղեկավարների ներկայացվածության բարձր ցուցանիշով. քաղաքական ուժերի ցուցակներում լրագրողները մեծ թիվ էին կազմում:

ArmLur.am-ը ներկայացնում է վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածու-լրագրողների ստացած ձայները.

թիվ 1 ընտրատարածք` Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն

Հռիփսիմե  Առաքելյան (ԲՀԿ)– 106 ձայն

թիվ 2 ընտրատարածք` Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջաններ

«Ժողովուրդ» օրաթերթի նախկին փոխխմբագիր Վահագն Հովակիմյան («Իմ քայլ» դաշինք)– 3585 ձայն,

Գայանե Աբրահամյան («Իմ քայլ» դաշինք) `- 2607 ձայն,

«Բիլայնի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Բեղլոյան («Իմ քայլ» դաշինք)-812 ձայն:

թիվ 3 ընտրատարածք` Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններ

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյան (Իմ քայլը դաշինք)` 2934 ձայն,

նախկին լրագրող, ՀՀ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ի անդամ Արթուր Հովհաննիսյան (Իմ քայլը դաշինք)`673 ձայն,

1in.am կայքի հիմնադիր Արման Բաբաջանյան` («Լուսավոր Հայաստան» կուսակցություն)` 374 ձայն,

թիվ 4 ընտրատարածք` Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ

Լուսինե Բադալյան (Իմ քայլը դաշինք)` 2042 ձայն,

թիվ 8 ընտրատարածք` Գեղարքունիքի մարզ

«Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր Թագուհի Թովմասյան (Իմ քայլը դաշինք)` 7114 ձայն,

Աստղիկ Ավետիսյան (Մենք դաշինք)` 180 ձայն,

Արա Ալոյան (ՕԵԿ)` 140 ձայն

թիվ 11 ընտրատարածք` Շիրակի մարզ

նախկին լրագրող Էմմա Պալյան` (Իմ քայլը դաշինք) `  2036 ձայն,

Հերմինե Մկրտչյան «Սասնա ծռեր» 76 ձայն:

թիվ 13 ընտրատարածք` Տավուշի մարզ

«Փաստ» օրաթերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյան (ԲՀԿ)` 705 ձայն:

Ալինա Օրդյան` (Մենք դաշինք)` 59 ձայն,




Լրահոս