Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան։ Այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջում:
Անկարայից Կոնյա ուղեւորվող գնացքը բախվել է լոկոմոտիվի հետ, որից հետո երկու վագոնները դուրս էին եկել ռելսերից: Պատահարի արդյունքում, նախնական տվյալների համաձայն, 9 մարդ մահացել է, հաղորդում է RT-ն՝ հղում անելով NTV հեռուստաալիքին:
Նշվում է, որ 46 մարդ տուժել է, որոնցից երեքը ծանր վիճակում են: