
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ տեղացած հորդ անձրեւների պատճառով պղտորվել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքին ջուր մատակարարող գետերի ջրերը:
Ինչպես տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից, տեղի ջրի մաքրման կայանը տեխնիկապես ի վիճակի չէ ապահովել ջրի պահանջվող որակը: Ստեղծված իրավիճակում, առաջնային համարելով սպառողների առողջության ապահովումը, Վեոլիա ջուր ընկերությունը ստիպված է ս.թ. դեկտեմբերի 13-ին ժամը 18։00-ից մինչև դեկտեմբերի 14-ը ժամը 18։00-ն դադարեցնել Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:
Ձեռնարկվում են միջոցներ արդեն առաջիկայում տասնամյակներ շարունակ Դիլիջանում առկա ջրի որակի խնդրի արմատական լուծման համար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։