Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ ԲԿՄԱ-ի հետ հանդիպումից (0:3) հետո պատմել է, որ Իսկոն հրաժարվել է կրել ավագի թևկապը:
Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի դեմ խաղում «սերուցքայինների» ավագը Մարսելոն էր, ով 74-րդ րոպեին փոխարինվելուց առաջ թևկապը փոխանցեց Դանի Կարվախալին:
«Ես փորձեցի ավագի թևկապը հանձնել Իսկոյին, սակայն նա հրաժարվեց՝ ասելով, որ այն տամ Կարվախալին: Ես չգիտեմ, թե ինչու նա հրաժարվեց»,- Մարսելոյի խոսքը մեջբերել է Mundo Deportivo-ն: