Աշխարհումկապի և ինտերնետ ծառայություններիառաջատարպրովայդեր VEON խումբը (NASDAQ և EuronextAmsterdam: VEON), որի մաս է կազմում նաև Հայաստանում Beeline-ը՝ հայտարարում է խմբի նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնում Ուրսուլա Բերնսին նշանակելու մասին:
Ուրսուլա Բերնսը 2017 թ.-ի հուլիսից եղել ՎԵՈՆ-ի Տնօրենների խորհրդի նախագահը, իսկ 2018 թ.-ի մարտից՝ կատարել է գործադիր տնօրենի պարտականությունները: Այս ընթացքում նա ամբողջ խմբում հաջողությամբ ներդրել է պարզեցված կառուցվածք, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զարգացող շուկաներին:
«Ինձ համար մեծ պատիվ է նշանակվել ՎԵՈՆ-ի նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնում: Ընկերությունն աշխատում է բազմազան շուկաներում, որոնք առանձնանում են բնակչության աճով, որտեղ սրընթաց մեծանում է սմարթֆոն ունեցողների թիվը: Սա հստակ վկայում է ՎԵՈՆ-ի համար գոյություն ունեցող բազմաթիվ զարգացման հնարավորությունների մասին: Ես սիրով շարունակելու եմ առաջնորդել ՎԵՈՆ-ին դեպի էլ ավելի մեծ հաջողություններ», – նշեց ՈւրսուլաԲերնսը:
«Խորհուրդը տպավորված է Ուրսուլայի աշխատանքի արդյունավետությամբ և ընկերության կառավարմամբ: Ղեկավար կազմը հոյակապ համագործակցություն է ցուցադրում և կենտրոնացած է ռազմավարական առաջնահերթությունների կատարման վրա: Ուրսուլան ՎԵՈՆ-ին առաջնորդել է 2,9 միլիարդ դոլար արժողությամբ մեծ գործարքի իրականացման ընթացքում՝ կապված Իտալիայի համատեղ ձեռնարկության վաճառքի հետ, և ապահովել է կայուն գործառնական ցուցանիշներ եռամսյակի ընթացքում: Մենք վստահ ենք, որ նրա աշխատանքը որպես նախագահ և գլխավոր տնօրեն կօգնի հետագա բարեփոխումների հասնել ամբողջ ընկերությունում» – նշել է ՎԵՈՆ-ի Խորհրդի տնօրեն պարոն Ջուլիան Հորն-Սմիթը:
Ուրսուլա Բերնսի մասին
2018թ.-ի մարտին Ուրսուլա Բերնսը դարձել է ՎԵՈՆ-ի Գործադիր տնօրեն՝ անցած տարի որպես Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելուց հետո: ՈւրսուլաԲերնսը մեծ աշխատանքային փորձ ունի այնպիսի խոշոր միջազգային կազմակերպություններում, որոնք առնչվել են տեխնոլոգիական փոփոխությունների անհրաժեշտության հետ:
2010թ.-ից մինչև 2017թ.-ը նա եղել է Xerox կորպորացիայի Խորհրդի նախագահը, իսկ 2009թ.-ից մինչեւ 2016թ.-ը աշխատել է որպես Գլխավոր տնօրեն: Նա գլխավորել է ExxonMobil-ի, Nestlé-ի և Uber-ի Տնօրենների Խորհուրդը:
ՎԵՈՆ-ի մասին
ՎԵՈՆ-ը NASDAQ-ում և EuronextAmsterdam-ում գրանցված՝ կապի ևինտերնետ ծառայությունների պրովայդեր է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք այցելել՝ http://www.veon.com: