Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող ընկերության բաժնետոմսերը կվաճառվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության բաժնետոմսերը կվաճառվեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀԾԿՀ-ն համաձայնություն է տալու «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության միակ բաժնետերին՝ Կիպրոսում գրանցված «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «ՄՏՍ Հայաստան» ընկերությանն օտարելուն:

Նշենք, որ 2007 թ., երբ Կարեն Կարապետյանը «Հայռուսգազարտ» ընկերության տնօրենն էր, Հայաստանում հիմնվեց հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «ՋիԷնՍի-ալֆա»-ն, որն ավելի ուշ՝ 2012 թվականից, դարձավ ռուսական հայտնի «Ռոստելեկոմ» խմբի անդամ: Ասում են՝ Կարապետյանի միջամտությամբ, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, այդ ընկերությունը պատկանում է հենց Կարապետյանին:

Իսկ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը նրա ընկերն էր՝ Վահան Մարտիրոսյանը, որը հետո Կարապետյանի կառավարությունում նշանակվեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:




Լրահոս