Քիչ առաջ դատարանը, դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությաբ, մերժեց նախաքննական մարմնի միջնորդությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ: Այսպիսով` Արմեն Գեւորգյանը չի կալանավորվի:
Հիշեցնենք` Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար:
Օրերս հայտարարվեց, որ լրացվում է նրա մեղադրանքը ևս մի քանի հոդվածներով: Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում: