Սահամանամերձ գյուղից կով են գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները բացահայտել են անասնագողության եւ բնակարանային գողության երկուական դեպք: Մոտ 10 օր առաջ Արտաշատի մի քանի բնակիչ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղից շատ հմուտ ձեւով կով են գողացել, որը «Գազել» մակնիշի մեքենայով տեղափոխել են Արտաշատ: Անասնագողության մյուս դեպքը, որ բացահայտվել է, կատարվել է 2013թ., կով գողացածը Իջեւանի տարածաշրջանի բնակիչ է:

Բնակարանային գողությունները կատարվել են Իջեւան քաղաքի սեփական առանձնատներից, դրանք կատարածները տարբեր անձինք են: Իջեւանի հարկային տեսչության աշխատողի տնից գողացել են որսորդական հրացան, դաշույն, բջջային հեռախոսներ, հեռուստացույց, գողոնի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն 300 հազար դրամ: Մյուս դեպքով Իջեւանի բնակչի տնից գողացել են ոսկե շղթա, ոսկե խաչեր եւ այլն, գողոնի արժեքը կազմում է 494 հազար դրամ: Երկու դեպքերով էլ կալանավորվածներ չկան, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Կատարվում է քննություն:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս