«Reborn» նախաձեռնությունը օգնելու է աղետի գոտու՝ Գյումրիի անապահով ընտանիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Reborn» քաղաքացիական նախաձեռնության նպատակն է դրամական և գույքային աջակցություն ցուցաբերել ՀՀ սոցիալապես անապահով քաղաքացիներին: Այս ամիս նախաձեռնությունը օգնելու է աղետի գոտու՝ Գյումրիի անապահով ընտանիքներին: Առաջնային օգնությունը տրամադրվելու է Գյումրու տնակային թաղամասերի բնակիչ ներին և առավել անապահով ընտանիքներին:
Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր ներդրումը ունենալ այս նախաձեռնության մեջ:
Ձեր նվիրատվությունը կարող եք կատարել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Ռուսական ռուբլիով, եվրոյով և
ինչպես նաև կանխիկ եղանակով:

Կարող եք ուղարկել նաև հագուստ և խաղալիքներ:
Օգնությունը տրամադրվելու է բաց և թափանցիկ կարգով, հանրային հաշվետվության միջոցով: Յուրաքանչյուրիս պարտքն է օգնել Մեր կարիքավոր հայրենակիցներին: Սույն թվականի դեկտեմբերի 26-ին տեղի կունենա դրամահավաքի ամփոփում, հաջորդ օրը՝ամսի 27-ին, օգնությունը կուղարկվի Գյումրի: Սիրելի Հայրենիակից, եկեք միասին վերակառուցենք աղետի գոտին և Ամանորը դարձնենք իսկական հրաշք Գյումրու փոքր բնակիչների համար:
Այստեղ ներկայացնում ենք արտերկրից և ՀՀ-ից փոխանցում կատարելու համար համապատասխան փաստաթղթերը:

Reborn նախաձեռնող խումբ




Լրահոս