Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի զինված ուժերը մտնելու են Սիրիայի քրդաբնակ Մանբիջ քաղաք: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Էրդողանը շեշտել է, թե քանի որ ԱՄՆ-ը չի կատարել իր խոստումները, Թուրքիայի ԶՈՒ-ն պետք է անհապաղ մտնի Մանբիջ և այնտեղից դուրս հանի քուրդ զինյալներին:

«Ես բացահայտ ասում եմ, որ պետք է մտնենք Մանբիջ և մաքրենք այն: Մենք շատ ժամանակ ենք կորցրել Եփրատի արևելքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Արդեն չենք կարող գեթ մեկ օր ուշանալ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:




Լրահոս