Armenian text to speach

Մայր Աթոռի աշխատակցիներն ազատման դիմումներ են գրում. Վեհափառը խուճապի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում եմ ծավալվել դժգոհությունները Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի պաշտոնանկության առիթով։ Ավելի վաղ ArmLur.am հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ «Վեհափառը անցել է վենդետայի։ Վերջինս վերհսկողություն է սահմանել Մայր Աթոռի ամբողջ տարածքով։ Օրինակ հսկվում է, թե մայր Աթոռ ո՛ր աշխատակիցը իր աշխատանքային համակարգչով ո՛ր կայքերից է օգտվում, կամ ում հետ է նամակագրական կապի մեջ»։ Վարդան եպիսկոպոսը, լինելով այն եզակի եպիսկոպոսներից, որ հրապարակային պաշտպանությամբ հանդես չի եկել ի պաշտպանություն Գարեգին Բ-ի՝ դատապարտելով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, և դրա համար էլ հայտնվել է կաթողիկոսի վրեժխնդրության թիրախում:  Սրբազան հոր պաշտոնանկ արվելու մասով օրեր շարունակ իրենց դժգոհությունն են արտահայտում Մայր Աթոռի ենթակայությամբ գործող Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտները:

Հիշեցնենք` Վարդան սրբազանը տարիներ շարոունակ եղել է դպրոցի տեսուչը: Այժմ էլ, ըստ ArmLur.am -ի մեր աղբյուրների` աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ութ աշխատակից՝ իրենց որոշումը հիմնավորելով այն անարդարության մթնոլորտով, որը տիրում է Մայր Աթոռում: Ինչ վերաբերում է դպրոցում տեղի ոնեցող իրադարձություններին, տեղեկացանք, որ մի քանիսը աշակերտներին սպառնում են, որ եթե այս ամենը շարունակվի, նրանք ցածր գնահատականներ և բացականեր կստանան: Թերևս զարմանալի է, որ նոր Հայաստանում դեռ կան տեղեր, որտեղ դեռ նման բարքերը են գործում: Այս ամենը տեսնելով` Վեհափառ հայրապետը խուճապի մեջ է հայտնվել եւ բնական է, որ Մայր Աթոռում ամեն բան փորձում են խնամքով թաքցնել:

ArmLur.am-ը այս հարցերի մասին փորձեց պարզաբանում ստանալ Վահրամ քահանա Մելիքյանից, սակայն նրա հեռախոսահամարները ժամեր շարունակ անջատված էին: Իսկ Մայր Աթոռի տեղակատվական բաժնում մեզ պատասխանեցին, որ ոչ ոք իրավասու չէ պատասխանել մեր հարցերին, բացի տեր Վահրամից:

Այնուամենայնիվ, նշենք, որ այս հարցի մասին պատրաստ ենք հրապարարակել նաեւ մյուս կողմի մեկնաբանությունը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս