
ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեմ հարուցված քրեական գործը դոփում է տեղում: Բանն այն է, որ նախաքննական մարմինը սպասում է նորընտիր Ազգային ժողովի նիստին, երբ դադարեն այժմ գործող խորհրդարանի լիազորություններն, ու ՀՀԿ խմբակցությունից Արամ Հարությունյանն էլ պատգամավոր չլինի, որից հետո նոր նրան ձերբակալեն: Իսկ մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին:
Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը: Այս գործի շրջանակներում տրվել է նաեւ նրա անունը, քանի որ նա Արամ Հարությունյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: