Հետաքրքիր թվեր. «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները մի քանի տեղամասերում պարտվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, «Իմ քայլը» դաշինքը բացարձակ առաջատարն է եղել և ստացել է 70 տոկոս ձայն, սակայն ամեն դեպքում եղել են ընտրատեղամասեր, որտեղ հաղթողը չի եղել այս դաշինքի թեկնածուն: Օրինակ Գեղարքունիքի մարզի 20/16 ընտրատեղամասում առաջատար է եղել ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, ով 881 ձայներից ստացել է 664 քվե: Նշենք, որ նրա հայրը` Վաչիկ Սաղաթելյանը, գյուղապետ է:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Վահրամ Ավագյանն Արագածոտնի 18/29 ընտրատեղամասում ստացել է 567 ձայն: Ավագյանը հենց Աշնակ գյուղից է և իր ձայներով առաջ է անցել բոլոր թեկնածուներից:

11/29 ընտրատեղամասում (Լանջազատ) գյուղ ՀՀԿ-ն ունեցել է 408 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 230 ձայն: ՀՀԿ-ի 408 ձայներից 403-ն էլ ստացել է Հակոբջանյան Հրայրը: Համեմատության համար նշենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով առաջատարն էր, այդ գյուղում ունեցել է միայն 37 ձայն:

Արմավիրի 15/14 ընտրատեղամասում (Այգեշատ) ՀՅԴ-ն ստացել է 248 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 249 ձայն: ՀՅԴ-ի 248 ձայներից 240-ը ստացել է Արամայիս Մխիթարյանը:

Կոտայքի մարզի 26/39 ընտրատեղամաս` ՀՅԴ-ն 180 ձայն, «Իմ քայլը»` 64 ձայն: Այստեղ էլ ՀՅԴ-ի 177 ձայնը ստացել է Արտաշ Հունանյանը:




Լրահոս