ԱԱԾ տվյալներով՝ 1993 թ. սկսած Ադրբեջանի պատվերով ՀՀ-ում գործունեություն իրականացրած 2 տասնյակից ավելի մարդ է դատապարտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 1993 թվականից մինչև հիմա դատապարտվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված ու նրանց պատերով Հայաստանում աշխատանք իրականացրած երկու տասնյակից ավելի մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրատվամիջոցների համար նախատեսված սեմինարի ընթացքում նշեց ԱԱԾ մայոր Տիգրան Դավիթավյանը:

«Այդ մարդիկ աշխատել են Ադրբեջանի օգտին, ռազմական ու գիտատեխնիկական ոլորտներին վերաբերող տեղեկություններ են հավաքել, դիվերսիաներ ու մահափորձեր են ծրագրել»,- ասաց Տիգրան Դավիթավյանը:

ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանն էլ ավելացրեց, թե իրենք աշխատում են այն կանխավարկածով, որ հավաքագրվածներն ավելի շատ են, ու իրենք շարունակում են մշտապես փնտրել այդ մարդկանց:

«Հավաքագրվածների մի մասն էլ ժամանակին հայտնում է ադրբեջանական կողմի հետ ունեցած կապի, գործակցության մասին ու ազատվում է պատասխանատվությունից»,-ասաց Արմեն Քինակցյանը: Մասնագետներն ավելացրեցին, որ նրանք աշխատում են հայկական կողմից հետ, դա ընդունված տարբերակ է:




Լրահոս