Արամ Ոսկանյանը կվերապատրաստվի Բելգիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը մեկնում է Բելգիա, որտեղ մինչև դեկտեմբերի 23-ը վերապատրաստում կանցնի «Սենտ Թրույդեն» ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագրի շրջանակներում հայ մարզիչը կծանոթանա բելգիական ակումբի ենթակառուցվածքներին, ակադեմիայի աշխատանքին, պատանեկան և գլխավոր թիմերի մարզումային գործընթացին:

Միևնույն ժամանակ, Արամ Ոսկանյանը ներկա կգտնվի «Սենտ Թրույդենի» երկու հանդիպումների` «Գենտի» (Բելգիայի գավաթ, դեկտեմբերի 18) և «Կորտրեյկի» (Բելգիայի առաջնություն, դեկտեմբերի 22) դեմ:

Ճապոնական DMM ընկերությանը պատկանող «Սենտ Թրույդեն» ակումբն ընթացիկ առաջնության 18 տուրերից հետո ընթանում է 5-րդ հորիզոնականում:

Թիմի գլխավոր մարզիչն է 56-ամյա բելգիացի Մարկ Բրիսը, ով ժամանակին աշխատել է նաև Հոլանդիայում և Սաուդյան Արաբիայում:




Լրահոս