Armenian text to speach

Դեկտեմբերի 20-ին ԱԱԾ-ն կտոնի կազմավորման 100-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դեկտեմբերի 20-ին կտոնեն ՀՀ անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԱԾ նոր կայքի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԱԾ մարմինների աշխատակցի տոնն է: Այդ օրը շատ մարդկանց ոչինչ չի ասում, բայց մարդիկ, որոնք ծառայում են ազգային անվտանգության մարմիններում, ծառայել են ԱԱԾ մարմիններում կամ իրենց հարազատներն են ծառայել Ազգային անվտանգության մարմիններում, շատ լավ գիտեն այս տոնի մասին: Այս տարի այն շատ ավելի յուրահատուկ է, քանի որ լրանում է ՀՀ ազգային անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը»,- ասաց Վանեցյանը:




Լրահոս