Ռոբերտ Քոչարյանի որդին հարցաքննվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին հարցաքննվել է Քոչարյանների ունեցվածքի մասով:

Սեդրակ Քոչարյանին հրավիրել են հարցաքննության վկայի կարգավիճակով:

Հիշեցնենք դեռևս սեպտեմբերի 11-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ իրենք փաստերով կխոսեն և կասեն, թե ով ինչ ունի. «Կհրապարակենք՝ ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ու մնացած ունեցվածքը: Ունենք ցուցմունք, հիմնավոր ապացույցներ: Ունենք սխեմա, թե ինչպես է գալիս և հասնում, և Քոչարյանի ընտանիքը դառնում վերջնական սեփականատեր: Գիտենք՝ այդ գումարը ինչպես փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին: Ունեցվածքի գործով մեկ շաբաթ-տասը օր առաջ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման հոդվածով: Խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է»,- ասել էր Վանեցյանը:




Լրահոս