
Associated Press-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում սկսել են ստուգել գրեթե բոլոր կազմակերպությունները, որոնք վերջին տարիներին գլխավորում էր Սպիտակ տան ներկայիս ղեկավարը:
Հանրության ուշադրության կենրոնում են հայտնվել նախագահի կյանքի գրեթե բոլոր բնագավառները` բիզնեսը, նախընտրական քարոզչությունը, երդմնակալությանն առնչվող իրադարձությունները, ինչպես նաև բարեգործությունը և անձնական կյանքը:
Այս պահի դրությամբ Թրամփի նախընտրական շտաբի հինգ անդամ մեղավոր է ճանաչել:
Վերլուծաբանները նշում են, որ վատագույն դեպքում ռիսկի կարող է ենթարկվել ոչ միայն Թրամփի բիզնեսը, այլ նաև նրա զբաղեցրած պաշտոնը: