
Թուրքական «Միլլիյեթ» պարբերականը գրում է, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հնարավոր է առաջիկա 4 ամիսների ընթացքում նոր կուսակցություն հիմնի, որում կընգրկվեն Թուրքիայի Մեջլիսի տարբեր կուսակցությունները ներկայացնող 55 պատգամավոր:
Հունվարից Գյուլը մտադիր է սկսել նախապատրաստական աշխատանքները, իսկ նոր կուսակցության անունը հատնի կդառնա ապրիլին:
Հունիսի 24-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններից առաջ թուրքական «Երջանկություն» կուսակցությունը չէր բացառել որպես նախագահի թեկնածու Գյուլի առաջադրումը, որը, սակայն, որոշել էր չառաջադրվել: