Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին, մեկնաբանելով Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպումը (1:0), նշել է, թե ինչու է կիսապաշտպան Իսկոն մնացել պահեստայինների նստարանին:
«Առաջին կեսում մենք ունեինք առավելություն և պարտավոր էինք ընդմիջման գնալ ավելի հարմարավետ հաշվով: Սակայն երբ չես իրացնում պահերդ, բախվում ես խնդիրների: Ամեն դեպքում հարձակման գծում մենք ակտիվ էինք: Ավելի վատ կլիներ, եթե չկարողանայինք պահեր ստեղծել:
Ինչ վերաբերվում է Իսկոյի՝ պահեստայինների նստարանին մնալուն, ապա ես փորձում եմ այնպես անել, որ բոլոր ֆուտբոլիստները գոհ լինեն: Բոլորը պետք է հանդես գան նվիրվածությամբ, մենք դրա համար ենք աշխատում: Կազմն ընտրելիս և փոփոխություններ կատարելիս աշխատում եմ չսխալվել. դա իմ աշխատանքի մի մասն է»,- ասել է նա: