
Երեւանի Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Nissan մակնիշի 181 NN 01 համարանիշի և N 74 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1295 Տ համարինիշի ավտոմեքենաները․ տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Ժամը 21:00-ի սահմաններում։
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: