Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Մինսկումլրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ վերջինիս հնչած այլ հայտարարություններ ևս հայտնվել են համացանցում: Եվ խոսքը նաև Ադրբեջանին զենք վաճառելու մասին է: Լուկաշենկոն պատմել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ զրույցի մասին, որտեղ անդրադարձէ եղել Մինսկին ուղղված Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված քննադատությանը:
«Պուտինի ներկայությամբ ես նրան (Փաշինյանին) ասացի, դա եղել է ԱՊՀ գագաթնաժողովում, այնտեղ էր նաեւ Իլհամը (Ալիեւ)… Ես նրան ասացի, Նիկոլ, եկ բոլոր վերջակետերը դնենք «ի»-ի վրա՝ ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենքի վաճառքով: Ո՞վ: Ռուսաստանը… Եվ ես նրան՝ էդ ինչու լեզուդ կուլ տվեցիր… Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին… Աաա, վախենո՞ւմ ես: Դե ահա, ինչո՞ւ ես հարձակվում Բելառուսի վրա: Յուրայինների վրա ես հարձակվում, որ օտարնե՞րը հասկանան: Դե, դու ասա, եւ ես կլռեմ… Ահա, այսպիսի խոսակցություն է եղել: Ինչո՞ւմ եմ սխալ: Ինչո՞ւ եմ ես հակահայկական մարդ: Մեզ մոտ հայերն ավելի լավ են ապրում, քան Հայաստանում»,-նշեց Լուկաշենկոն: