Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել են Արարատի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը։
Ինչպես տեղից հայտնում է shamshyan.com-ը, բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին, որ իրենք ստորագրահավաք են կատարել և այդ հարցով դիմել են անգամ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որպեսզի խնդիրը լուծվի արդարացիորեն՝ ի շահ քաղաքի բնակչության. «Մենք արդեն հոգնել ենք նման քաղաքապետ ունենալու «հաճույքից» և ուզում ենք այնպիսի քաղաքապետ ունենալ, ով, իրոք, արժանիքներ ունի և կմտածի իր բնակչի հոգսերի մասին, իսկ հոգսեր արարատցիներս շատ ունենք։ Իսկ քաղաքապետին նման խնդիրներով երբ դիմում ենք, հայտնվում ենք Արթին պապի օրը»։
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել այստեղ