
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն: Նախագահն արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լեւոն Մնացականյանին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Կարեն Սարգսյանին՝ նրա կողմից իրականացված աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնում: